Moments Coffee
Midday Breath
Midday Breath
Չհաջողվեց բեռնել ստեղնաշարի հասանելիությունը
Աշխատանքի ժամանակ սուրճի ընդմիջումը, համաձայնվի՛ր, ամենասպասված պահերից է։ Եթե դու էլ ես սիրում օրվա ընթացքում ընկերների հետ միասին սուրճի ընդմիջում անել, ապա Moments-ի Midday Breath սուրճը հենց այն է, ինչ քեզ պետք է։ Կոլումբիա սուրճի տեսակի լավագույն հատիկներից պատրաստված այս միջին թնդության սուրճի պարկուճները փոխանցում են հագեցած համ և օգնում մի պահ կտրվել առօրյայից ու վայելել պահը։ Անկախ նրանից, թե սուրճի ընդմիջումն անում ես ընկերների հետ շփվելիս, թե գործընկերների հետ կարևոր աշխատանքային հարցեր քննարկելիս, Moments-ի Midday Breath 100% արաբիկա տեսակի սուրճի պարկուճները կատարյալ են ցանկացած ընդմիջման համար։
- Կոլումբիա Սուպրեմո 100% Արաբիկա
- Թնդություն - 8/12
- Թթվայնությունը - 5/12
- Քաղցրություն - 5/12
- Բովածություն - 5/12
- Համային նոտաներ - Ընկույզ և մրգային նոտաներ
Սուրճը նախատեսված է Nespresso ստանդարտ սրճեփ մեքենաների համար։
Առաքման մանրամասները
Առաքման մանրամասները
Պատվերը ստանալուց անմիջապես հետո մենք պատրաստում ենք առաքանին։ Եթե պատվերը կատարվել է մինչև ժամը 10։00-ն, ապա այն կառաքվի հենց նույն օրը, իսկ ժամը 10։00-ից հետո պատվեր գրանցելու դեպքում այն կառաքվի հաջորդ օրվա ընթացքում: Վճարման էջում կարող ես ընտրել քեզ համար նախընտրելի առաքման ժամերը։
15,000 ՀՀ դրամ և ավել գումարի չափով պատվերների դեպքում առաքումն իրականացվում է անվճար: 15,000 ՀՀ դրամից ցածր գումարի չափով պատվերների համար կգործի ստանդարտ առաքման արժեքը՝ 1000 ՀՀ դրամ:




