
Բիզնեսի համար
Մենք առաջարկում ենք համագործակցության լավագույն լուծումները ձեր աշխատակիցներին, հաճախորդներին կամ հյուրերին համեղ ու բարձրորակ սուրճ հյուրասիրելու համար:
Ո՞ր բիզնեսների համար է առավել նախատեսված
-
Հյուրանոցների համար
Ձեր հյուրանոցի բարձր դասն ու բարձրակարգ հյուրընկալությունն ընդգծելու համար իդեալական տարբերակ է համարներում հասարակ սուրճի փոխարեն հյուրերին պարկուճային սուրճ առաջարկելը։ Moments սուրճի պարկուճները ձեր հյուրերի հանգիստը վստահաբար կդարձնեն էլ ավելի լիարժեք՝ ապահովելով բարձրորակ սուրճ հենց համարում։ Բարձրակարգ հյուրանոց՝ բարձրակարգ սուրճ։
-
Գրասենյակների համար
Սուրճի պարկուճները լավագույն լուծումն են գրասենյակների համար, քանի որ պատրաստվում են հեշտ ու արագ, իսկ պարկուճային սրճեփ մեքենաները չեն պահանջում առանձնահատուկ խնամք, այնպես որ գրասենյակի աշխատակիցների համար այսպիսի սրճեփը չի դառնա ավելորդ գլխացավանք, այլ կապահովի թարմ ու որակյալ սուրճ հենց գրասենյակում՝ օրվա ցանկացած ժամի։
-
Գեղեցկության սրահների համար
Մինչ հաճախորդները սպասարկվում են կամ սպասում իրենց գրանցման ժամին, նրանց այցն ավելի ավելի հաճելի դարձնելու համար կարող եք մի բաժակ սուրճ առաջարկել, իսկ Moments-ի սուրճի պարկուճները կօգնեն այդ հարցում, քանի որ պատրաստվում են վայրկյանների ընթացքում, ունեն հիանալի համ և ձեր հաճախորդների փորձառնությունը կդարձնեն էլ ավելի տպավորիչ։

Բրենդավորված պարկուճներ
Մենք միակն ենք, որ առաջարկում ենք պարկուճներ՝ համապատասխանեցված ձեր ընկերության բրենդին։ Ընտրե՛ք պարկուճի գույն, որը լավագույնս է արտացոլում է ձեր բրենդը, և նույնիսկ ավելացրե՛ք ձեր տարբերանշանը փայլաթիթեղի վրա: Տպավորե՛ք հաճախորդներին և հյուրերին յուրահատուկ սուրճի ընդմիջումով, որը կամրապնդի ձեր բրենդի ինքնությունը և տեսանելիությունը:
Մենք առաջարկում ենք համագործակցության հետևյալ տարբերակները

Սուրճ և սուրճի պարկուճներ
Մենք առաջարկում ենք սուրճի և սուրճի պարկուճների մեծաքանակ վաճառք և առաքում ձեր նշած հասցեով: Համագործակցության այս տարբերակի դեպքում չի կնքվում որևէ պայմանագիր և չի առաջանում որևէ պարտավորություն, պարզապես ձեր ցանկացած պահին պատվիրում ենք ձեր ցանկացած քանակությամբ սուրճ և վճարում հաշիվ-ապրանքագրի հիման վրա՝ պատվերը ստանալուց հետո:
Այս տարբերակը հարմար է, եթե արդեն ունեք սրճեփ մեքենա կամ ցանկանում եք ինքներդ գնել այն և ուզում եք ազատ լինել սուրճի կամ սուրճի պարկուճների պատվերի քանակի և առաքման ժամկետի հարցում։
Սրճեփ մեքենա սուրճի պարկուճների հետ միասին
Ձեռք բերեք միայն սուրճի պարկուճներ, իսկ սրճեփ մեքենան ստացեք ԱՆՎՃԱՐ: Համագործակցության այս տարբերակի դեպքում կնքվում է պայմանագիր, որտեղ ֆիքսվում են համագործակցության ժամկետի և պատվերի քանակի հստակ պայմաններ, որոնց դեպքում սրճեփ մեքենան կամ մեքենաները տրամադրվում են անվճար։ Այսպիսով, դուք այլևս չեք անհանգստանում պատվեր գրանցելու մասին, այլ պարզապես յուրաքանչյուր ամիս ստանում եք ֆիքսված քանակով սուրճի պարկուճներ։
Այս տարբերակը հարմար է, եթե չունեք սրճեփ մեքենա և ցանկանում եք հեշտությամբ ձեռք բերել այն, ինչպես նաև եթե ցանկացնում եք ազատվել պարկուճների քանակին անընդհատ հետևելու և պատվերի գրանցումը չմոռանալու հոգսից ու պարզապես ամեն ամիս ստանալ սուրճի պարկուճների ձեր խմբաքանակը։
Սրճեփ մեքենայի գնման աջակցություն
Եթե ցանկանում եք ինքներդ ձեռք բերել սրճեփ մեքենա, սակայն վստահ չեք, թե որտեղից գտնել որակյալ սարք մատչելի գնով, ապա մենք կաջակցենք ձեզ ձեռք բերել սրճեփ մեքենա լավագույն պայմաններով մեր վստահելի գործընկերների կողմից: Իսկ արդեն սրճեփ մեքենայի ձեռքբերումից հետո դուք ազատ եք ձեր ցանկացած ժամանակ կատարել ձեր ցանկացած քանակությամբ սուրճի կամ սուճի պարկուճների պատվեր։
Այս տարբերակը հարմար է, եթե ցանկանում եք մեր օգնությամբ գնել սրճեփ մեքենա՝ խուսափելով հետագա պարտավորություններից և ունենալով պարկուճների պատվերի գրանցման ազատություն։
Այլ առաջարկներ
Եթե համագործակցության այս տարբերակները լիովին չեն բավարարում ձեր բիզնեսի կարիքները, և ցանկանում եք քննարկել համագործակցության անհատականացված լուծումներ, ապա պարզապես կապ հաստատեք մեզ հետ և մենք կպատրաստենք հատուկ առաջարկ՝ ձեր բիզնեսի կարիքներից ելնելով։