Մեր մասին

Moments-ը սուրճի և սուրճի պարկուճների արտադրությամբ զբաղվող հայկական ընկերություն է, որը հիմնվել է 2023-ին։ Մենք մշակում ենք սուրճի լավագույն հատիկները, խնամքով լցնում դրանք հերմետիկ տուփերի և ալյումինե բարձրորակ պարկուճների մեջ, որպեսզի թե՛ տանը, թե՛ աշխատավայրում և թե՛ ցանկացած այլ վայրում կարողանաք վայելել բարձրորակ սուրճ։

  • Առաքելությունը

    Մեր առաքելությունն է զարգացնել սուրճի մշակույթը սրճասերներին առաջարկելով բարձրակարգ սուրճ և սուրճի պարկուճներ։ Մենք ցանկանում ենք կյանքի լավագույն պահերը համեմել մեկ բաժակ սուրճով՝ համատեղելով նորարար լուծումներն ու ընտանեկան լավագույն ավանդույթները։

  • Տեսլականը

    Մեր տեսլականն է դառնալ սրճասերների ամենասիրելի արտադրողը՝ առաջարկելով սուրճի ամենալայն ու բարձրակարգ տեսականին։ Մենք վստահ ենք, որ սուրճի յուրաքանչյուր բաժակի մեջ մեկտեղելով որակն ու աննկարագրելի համը, կարող ենք ստեղծել գեղեցիկ պահեր։

1 -ից 2

Մեր պատմությունը

Մենք սրճասերների ընտանիք ենք, որ մի օր որոշեցին ընտանիքի ամենասիրելի սուրճերը հասանելի դարձնել բոլորի համար։ Երկար տարիներ մենք փնտրել ենք սուրճի լավագույն բաղադրատոմսը՝ փորձելով սուրճեր աշխարհի տարբեր անկյուններից։ Ի վերջո, մենք կարողացանք գտնել մեր ընտանիքի ֆավորիտներին, իսկ հետո մտածեցինք՝ ինչո՞ւ չկիսվել բոլոր սրճասերների հետ։ Հենց այդպես էլ որոշեցինք սկսել մեր սուրճի արտադրությունը՝ Moments-ը։
Իսկ ինչո՞ւ Moments. մենք գիտենք, որ սուրճը պարզապես ըմպելիք չէ, այն պահերի մասին է՝ այն թանկ պահերի, որ կիսում ենք իրար հետ։ Մենք եկել ենք այդ պահերը ձեզ հետ միասին կիսելու համար։

«Սուրճը մեր ամեն օրվա անբաժան մասնիկն է։ Ամեն օր մի քանի բաժակ սուրճ ենք խմում, հետևաբար կարևոր է, որ այն լինի իսկապես բարձրորակ։ Հենց այդ մտքով էլ ստեղծել ենք Moments-ը՝ սուրճի տարբեր տեսակներ, որոնք ունեն թնդության տարբեր աստիճաններ, հարմար են օրվա տարբեր ժամերի համար, հաճելի կլինեն յուրաքանչյուրի քիմքին, և, որ ամենակարևորն է, բարձրորակ են, ունեն հագեցած սրճային համ ու բույր։»