

Բաժանորդագրվի՛ր և խնայի՛ր
Բաժանորդագրվի՛ր, և մենք կառաքենք քո սիրելի սուրճը քո նախընտրած հաճախականությամբ

Ջերմացրո՛ւ օրդ Moments-ի հատիկավոր սուրճի հարուստ համով
Սուրճ ամենատաք և ամենաթանկ պահերի համար
Մենք Moments-ն ենք
Սուրճ, որն այստեղ է կյանքի յուրաքանչյուր պահն ավելի գեղեցիկ, հաճելի ու լավը դարձնելու համար։ Մենք գիտենք, որ սուրճը պարզապես ըմպելիք չէ, այն պահերի մասին է՝ այն թանկ պահերի, որ կիսում ենք միասին։ Վաղ առավոտյան նախաճաշ, աշխատանքային շաբաթվա սկիզբ գործընկերների հետ, կարևոր աշխատանքային հանդիպում, ընկերական ջերմ երեկո, ընթրիք սիրելիի հետ, ընտանեկան ժամանաց․․․ Մեկ բաժակ սուրճն այստեղ է այդ պահերից յուրաքանչյուրն ավելի լավը դարձնելու համար, իսկ մենք այստեղ ենք այդ մեկ բաժակ սուրճն ամենահամեղը դարձնելու համար։
Մենք առաջարկում ենք սուրճ տարբեր տեսակի սրճեփ մեքենաների համար

Սուրճի պարկուճներ
Բացահայտի՛ր պարկուճային սուրճի համը նորովի: Մենք առաջարկում ենք սուրճի 3 տեսակի խառնուրդ՝ էսպրեսսո, Կոլումբիա և Եթովպիա, որոնք կլցնեն քո օրը բազմազան համերով, իսկ սուրճի պարկուճները պատրաստվում են վերամշակվող ալյումինից, ինչն օգնում է պահպանել սուրճի համային և որակական բոլոր հատկանիշները:

Հատիկավոր սուրճ
Հատիկավոր սրճեփ մեքենաների համար կարող ես ընտրել Moments-ի հատիկավոր սուրճերը՝ 250 կամ 500 գրամ քաշի տուփերով։ Տուփերի ալյումինե ներքին մակերևույթն օգնում է պահպանել սուրճի իդեալական բույրը, այնպես որ մեր սուրճի 3 տեսակի խառնուրդները կգնահատեն անգամ ամենաքմահաճ սրճասերները։

Աղացած սուրճ
Մեր սուրճերը հասանելի են նաև աղացած տարբերակով, որը նախատեսված է էսպրեսսո սրճեփ մեքենաների, ֆիլտր սուրճեփների և մոկա սրճեփների համար: Ինչպես հատիկավոր սուրճի դեպքում, աղացած սուրճը նույնպես հասանելի է 250 և 500 գրամ քաշի ալյումինե մակերևույթով տուփերով, որպեսզի աղալուց հետո սուրճը պահպանի իր հագեցնող համն ու բույրը։
Բաժանորդագրվի՛ր և խնայի՛ր
-
Ընտրի՛ր քո սիրելի սուրճն ու պատվերի քանակը
-
Ընտրի՛ր առաքման հաճախականությունը
-
Ստացի՛ր պատվերդ քո նախընտրած հասցեով

Բիզնեսի համար
Եթե ցանկանում եք ձեր աշխատակիցներին, հաճախորդներին կամ հյուրերին հյուրասիրել համեղ ու բարձրորակ սուրճ, ապա ծանոթացե՛ք մեր կորպորատիվ փաթեթներին
Մեր սուրճերը
Ծանոթացի՛ր սուրճի մեր տեսականուն և ընտրի՛ր լավագույնը քո համային նախընտրություններին համապատասխան
-
Զեղչ
All Day Box
ՄատակարարMoments CoffeeԳին Սկսած 7,950.00 AMDԳինՄիավորի Գին / մեկ8,550.00 AMDԶեղչված Գին Սկսած 7,950.00 AMDԶեղչ -
Morning Sunlight
ՄատակարարMoments CoffeeԳին Սկսած 2,850.00 AMDԳինՄիավորի Գին / մեկ -
Midday Breath
ՄատակարարMoments CoffeeԳին Սկսած 2,850.00 AMDԳինՄիավորի Գին / մեկ -
Evening Talks
ՄատակարարMoments CoffeeԳին Սկսած 2,850.00 AMDԳինՄիավորի Գին / մեկ
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ նյութից են պատրաստված Moments սուրճի պարկուճները:
Մեր պարկուճները պատրաստված են վերամշակվող ալյումինից, ինչն օգնում է պահպանել սուրճի համային և որակական բոլոր հատկանիշները: Մենք առաջնահերթություն ենք տալիս որակին և կայունությանն ամեն ինչում և, ստեղծելով որակյալ և համեղ սուրճ, այսպիսով նվազագույնի ենք հասցնում շրջակա միջավայրի վրա մեր ազդեցությունը:
Ի՞նչ է բաժանորդագրությունը և ինչպե՞ս է այն աշխատում:
Մենք առաջարկում ենք բաժանորդագրության ճկուն տարբերակներ, որոնք կհամապատասխանեն յուրաքանչյուրի նախընտրություններին: Ընտրի՛ր սուրճի քո նախընտրած տեսակը, քանակը և առաքման հաճախականությունը, իսկ մենք այն կառաքենք քո նշած հասցեով: Դու կարող ես հեշտությամբ կառավարել քո բաժանորդագրությունը կամ չեղարկել այն ցանկացած պահի քո անհատական առցանց հաշվի միջոցով: Բաժանորդագրության մանրամասներին կարող ես ծանոթանալ այստեղ։
Կարո՞ղ եմ ցանկացած պահի չեղարկել իմ բաժանորդագրությունը:
Այո, դու կարող ես ցանկացած պահի չեղարկել քո բաժանորդագրությունը՝ առանց որևէ պարտավորության: Պարզապես մուտք գործի՛ր Moments-ի քո անձնական հաշիվ և խմբագրի՛ր բաժանորդագրության կարգավորումները: Բաժանորդագրության մանրամասներին կարող ես ծանոթանալ այստեղ։
Ունե՞ք անհատական առաջարկներ բիզնեսի համար:
Իհարկե, չէ՞ որ մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր բիզնես կարող է ունենալ իր առանձնահատուկ նախընտրությունները: Մենք կարող ենք ստեղծել սուրճի յուրահատուկ խառնուրդներ, որոնք կհամապատասխանեն ձեր պատկերացումներին և կօգնեն տպավորել ձեր աշխատակիցներին, հաճախորդներին և հյուրերին: Մենք նույնիսկ կարող ենք առաջարկել ձեր ընկերության բրենդին համապասխան անհատականացված պարկուճներ: Մեր կորպորատիվ առաջարկներին կարող եք ծանոթանալ այստեղ։